Ասում են՝ Սահմին Հայկ նահապետի դուստրերից էր, ով տարվա 11 ամիսն ապրում էր երկնքում, իսկ մեկ ամիսն իջնում էր երկիր՝ ծաղիկների բույրը զգալու: Նա այնքան էր սիրում ծաղիկներ, որ երբեմն մոռանում էր վերադառնալ, և երկինքը որոտում էր՝ տուն կանչելով նրան։ Այդ ամիսը կոչվեց Սահմի՝ ժամանակ, երբ հողն ընդունում է սերմը։ Մենք հավատում ենք, որ յուրաքանչյուր բույս փոքրիկ սկիզբ է՝ սիրո, խաղաղության, կանաչ կյանքի։ Հենց դրա համար էլ ընտրեցինք այս անունը։ Թող Sahmi-ն քեզ համար դառնա ինչ-որ լավ բանի սկիզբ 🌿
Երբ ուզում եք պարզապես ասել՝ «ուզեցի, որ ժպտաս» 🤍 Sahmi-ն նվեր է ծննդյան օրվա, Մարտի 8-ի, Ուսուցչի տոնի … Եվ հատկապես՝ անառիթ։ Որովհետև լավագույն նվերները հատուկ օրվա չեն սպասում։
Ձեր թիմի ու գործընկերների համար՝ ուշադրությամբ ընտրված, գեղեցիկ ու հիշվող նվերներ։ Մենք կհոգանք ընտրության ու փաթեթավորման մասին, որպեսզի Ձեզ մնա միայն հաճելի պահը՝ նվիրելը 🤍
Երևանի տարածքում առաքման արժեքը 1,000 դրամ է։ Բույսերն առաքում ենք գեղեցիկ փաթեթավորմամբ, որպեսզի նվիրելը լինի հեշտ ու հաճելի 🤍

Նվերի փաթեթավորում
Բույսը առաքում ենք գեղեցիկ տոպրակով, որ նվիրելը լինի հեշտ ու հաճելի։
Իմանալ ավելին →
