Sahmi-ի պատմությունը
Ասում են՝ Սահմին Հայկ նահապետի դուստրերից էր, ով տարվա 11 ամիսն ապրում էր երկնքում, իսկ մեկ ամիսն իջնում էր երկիր՝ ծաղիկների բույրը զգալու: Նա այնքան էր սիրում ծաղիկներ, որ երբեմն մոռանում էր վերադառնալ, և երկինքը որոտում էր՝ տուն կանչելով նրան։ Այդ ամիսը կոչվեց Սահմի՝ ժամանակ, երբ հողն ընդունում է սերմը։ Մենք հավատում ենք, որ յուրաքանչյուր բույս փոքրիկ սկիզբ է՝ սիրո, խաղաղության, կանաչ կյանքի։ Հենց դրա համար էլ ընտրեցինք այս անունը։ Թող Sahmi-ն քեզ համար դառնա ինչ-որ լավ բանի սկիզբ 🌿