Մեր մասին
Կան փոքրիկ դետալներ, որոնք աննկատ փոխում են մեր օրը։ Պատուհանից ներս ընկնող լույսը։ Սիրելի բաժակը։ Սիրով ընտրված նվերը։ Կամ մի բույս, որը ամեն օր հիշեցնում է, որ ամեն ինչ, ինչին սեր ես տալիս, աճում է։ Sahmi-ն ստեղծվել է, որպեսզի մարդկանց կյանքը դարձնի մի փոքր ավելի կանաչ, մի փոքր ավելի գեղեցիկ և մի փոքր ավելի սիրով լի։ Մենք չենք ընտրում այն, ինչ պարզապես գեղեցիկ է։ Մենք ընտրում ենք այն, ինչը կուզենայինք նվիրել մեր ամենասիրելի մարդկանց։ Դա մեր ամենապարզ չափանիշն է։ Ու հենց այդ պատճառով մեզ համար կարևոր է ամեն ինչ՝ պատվերից մինչև առաքում, փաթեթավորումից մինչև այն պահը, երբ տուփը բացվում է։ Որովհետև մեզ համար նվերը սկսվում է շատ ավելի շուտ, քան այն հայտնվում է մարդու ձեռքերում։